Դստեր 8-ամյակը նշելու համար Ֆիլիպ Կիրկորովը մեկ մլն ռուբլի է ծախսել (վիդեո)

22:15   2 դեկտեմբերի, 2019

52-ամյա երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դուստրը նշել է ծննդյան օրը։ 8-ամյա Ալլա Վիկտորյայի ծննդյան օրվա առիթով անհավանական շքեղ արարողություն է կազմակերպվել հազար ու մի գիշերների եւ Ալադինի գանձերի հեքիաթների ոճով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от fkirkorov_sing_live_love (@f.n_fkirkorov)

Հաստատության սրահը նման էր արեւելյան շուկայի։ Հոբելյարին եւ նրա հյուրերին զվարճացնում էին վառ հագուստներ կրող հեքիաթային հերոսները։ Ալլա Վիկտորյային շնորհավորելու էին եկել Տատյանա Նավկայի, Անի Լորակի, Ստաս Միխայլովի, Իգոր Նիկլոլաեւի, Կատյա Լելի, Ժասմինի երեխաներն իրենց աստղային ծնողների հետ։ Փոքրիկներն ուրախանում էին ու պարում։

Տոնին ներկա են եղել Անաստասիա Ռեշետովան եւ Անդրեյ Մալախովը։ Մոդելը շոումենից նեղացել է էսկորտ ծառայություններ մատուցողների վերաբերյալ հաղորդումից հետո։ Սակայն այժմ նրանց հարաբերությունները կարգավորվել են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от fkirkorov_sing_live_love (@f.n_fkirkorov)

Հոբելյարը ռեստորանում փայլել է արքայադստեր շքեղ զգեստով։ Նա մի փոքր ամաչում էր։ Երբ հայրը նրան փոխանցեց խոսքը, նա ասաց. «Ոզում եմ, որ տոնը որքան հնարավոր է շուտ սկսվի»։ «Լսում եմ ու ենթարկվում»,- հեգնանքով պատասխանեց Կիրկորովը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE