«Գեղեցկուհի». Լիա Զախարյանի ոճային կերպարը

16:41   2 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է լայն փողքերով տաբատի հետ։ Լիան արտահայտիչ շպարով է, որպես աքսեսուար՝  հետաքրքիր ականջօղեր է ընտրել։ «Գեղեցկուհի», «սիրուն Լիա»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Լիան նորաձեւ, ցածրակրունկ երկարաճիտ կոշիկներ էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ժամացույց եւ խոշոր ականջօղեր։ Լիան արտահատիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։

Գլխավոր լուսանկարը՝ @baklachyanphotography



© NEWS.am STYLE