Շքեղ զգեստ, խոշոր աքսեսուար. Դիանա Գրիգորյանի երեկոյան կերպարը

22:45   2 դեկտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Դիանան երեկոյան հագուստով է. նա փայլուն, ուսերի հատվածում բաց զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Նա պարզ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։

Ավելի վաղ նա ներկայացել էր սպորտային կերպարում։ Դիանա Գրիգորյանը սպորտային հագուստ էր կրում՝ գունավոր շապիկ, մուգ կապույտ երանգի տաբատ։ Դիանան առանց շպարի էր, վարսերը հավաքված էին։ Հմայիչ լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE