«Տաքարյուն տղաներ են դուր գալիս». ինչո՞ւ չեն ստացվել Քսենիա Բորոդինայի ու հայի հարաբերությունները

14:34   2 դեկտեմբերի, 2019

Քսենիա Բորոդինայի նախկին սիրելին՝ փաստաբան Միխայիլ Տերեխինը, որը մի քանի տարի ապրել է հեռուստահաղորդավարուհու հետ, հիշել  է իրենց բուռն սիրավեպը։ Նա կարծում է, որ իրենց բաժանումը տեղի է ունեցել ոչ միայն իր բարդ բնավորության պատճառով։  Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հարաբերությունների վերջին ամիսների ընթացքում սիրելու փոխարեն օգտագործել է աղջկան։

Ксения Бородина и Михаил Терехин начали встречаться в 2011 году

«Մեր հարաբերությունների ավարտին ես սկսեցի օգտագործել մարդուն սիրելու փոխարեն։ Մենք այլեւս ֆիզիկապես չէինք ձգում միմյանց։ Ես 34 տարեկան էի, տղամարդու ուժի ծաղկման շրջան, բայց ես չէի կարող դավաճանել։ Նախ ես հարգում էի Քսյուշային, երկրորդ՝ դա անմիջապես կիմանային բոլորը։ Ստիպված էի լինում դիմանալ։

Ксения уладила все вопросы с Терехиным через полтора года после расставания

Ես կարծում եմ, որ Քսյուշան հիմա միային այդպիսի կերպարում է, նա ուժեղ է, իսկ Կուրբանը՝ կնոջ փեշի տակ գտնվող։ Նա, ամեն դեպքում, վախենում է ամուսնուց։ Երբ մենք սկսեցինք հանդիպել, Քսենիան ասում էր, որ հայի հետ հարաբերություններն ինքն իրեն լավ չէր զգում։ Խնդիրն այն է, որ նա Քսենիային շատ բան էր արգելում։ Հետո նա Դաղստանից տղամարդ էր գտել։ Կարծես թե նրան դուր են գալիս տաքարյուն տղաներ։ Չգիտեմ՝ ինչից է Քսենիան վախենում, հնարավոր է, խլեմ  նրան, բայց ընդհանուր ընկերների մոտ մենք չենք հանդիպում այդ պատճառով։ Բորոդինան ծանր գրաֆիկ ունի, իսկ ինչպե՞ս ապրել այսպիսի մարդու հետ։ Նա աշխատանքից չի հրաժարվում»,- փաստաբանի խոսքերը մեջբերել է StarHit-ը։

Լուսանկարները՝ Աննա Սալինսկայա՝ PhotoXPress.ru



© NEWS.am STYLE