«Միասին չեն ապրում». ինչո՞ւ Բոգոմոլովի համար Սոբչակի տանը տեղ չի գտնվել

17:12   2 դեկտեմբերի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մոր՝ Լյուդմիլա Նարուսովայի անկեղծ խոստովանությունը շոկի է ենթարկել աստղային զույգի երկրպագուներին։ Նա խոստովանել է, որ դստեր տանը տեղ չի գտնվել ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի համար. ամուսնությունից հետո նորապսակներն առանձին են ապրում։

Картинки по запросу собчак богомолов нарусова

Լյուդմիլա Բորիսովնայի խոսքով՝ Բոգոմոլովն իրենց մոտ չի տեղափոխվում մի պատճառով՝ տունն այնքան էլ մեծ չէ՝ բոլորին տեղավորելու համար։ Դրա մակերեսը կազմում է 320 քառակուսի մետր։ «Կարծում եմ՝ տեղն արդեն քիչ է, որովհետեւ ե՛ւ Քսենիան, ե՛ւ Պլատոնը, ե՛ւ դայակը... Ուսուցիչները մշտապես գալիս են Պլատոնի մոտ»,- հայտարարել է Նարուսովան։

Միեւնույն ժամանակ, Քսենիան պատրաստ չէ տեղափոխվել ամուսնու մոտ։ Սոբչակը շատ է աշխատում եւ ակտիվորեն ներկայանում հանրությանը, այդ պատճառով երեխայի դաստիարակության հարցում մոր օգնությունը կարեւոր է նրա համար։

Картинки по запросу собчак богомолов нарусова

Բայց հեռուստահաղորդավարուհին գտել է ելքը։ Մեծ տարածքում նա երկհարկանի տուն է կառուցում, որն էականորեն մեծ կլինի։ Նոր առանձնատունը 1000 քառակուսի մետր է։ Տարածքում մակերեւույթների տարբերության պատճառով ստիպված են եղել ցոկոլային տարածություն կառուցել։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE