Քիթ Հարինգթոնը բացատրել է «Գահերի խաղ»-ի եզրափակչում իր հերոսի դավաճանությունը

18:16   2 դեկտեմբերի, 2019

Քիթ Հարինգթոնը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի կերպարով, պատմել է ութերորդ եթերաշրջանում Դեյներիս Թարգարինեի սպանության պատճառի մասին։ Սերիալի եզրափակիչը թողարկվել է մայիսին։

Քիթի խոսքով՝ մտնելով գահադահլիճ՝ իր հերոսը բացարձակապես չի մտադրվել կյանքից զրկել իր սիրելիին։ Այդ տարօրինակ որոշմանը նրան մղել են հայտարարությունները, որոնք վերջին խոսակցության ընթացքում արել է Դեյներիսը։

«Մինչեւ վերջին պահը Ջոնը չգիտի, որ կորոշի դավաճանել Դեյներիսին։ Նրա գլխում բազմաթիվ պատճառներ կան, որոնք արդյունքում նրան դրդում են անել այդ քայլը. Դենին ներգրավված չէ մյուսների որոշումներին, ինչը նշանակում է, որ նա պատրաստվում է սպանել իմ քույրերին, իսկ եթե այդպես է, ստացվում է, որ մեր ընտանիքները թշնամի են»,- դերասանի խոսքերը մեջբերել է Popcornnews-ը։

Картинки по запросу jon snow gif 8 season

Այժմ HBO հեռուստաընկերությունն աշխատում է «Գահերի խաղ»-ի պրիկվելի ստեղծման վրա, որը պատմում է Թարգարիեն դինաստիայի կառավարման շրջանի մասին։ «Վիշապի տուն» սերիալի սյուժեն հիմնված կլինի Ջորջ Մարտինի «Հուր եւ արյուն» գրքի վրա։



© NEWS.am STYLE