Խոշոր աքսեսուարներ, երկարաճիտ կոշիկներ. Սիրուշոյի հմայիչ կերպարը

19:41   2 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է գրասենյակում։ Նա սեւ տաբատ է ընտրել, բաց գույնի բլուզ եւ երկարաճիտ կոշիկներ։ Հմայիչ երգչուհին արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ թեւնոցներ։ «Վերադարձ գրասենյակ»,- լուսանկարը մակագրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Ավելի վաղ սիրված երգչուհին իր Instagram-ում հոլովակ էր հրապարակել, որում ներկայացել էր գեղեցիկ ընտանիքի հետ։ Տեսանյութում Սիրուշոն ամուսնու եւ որդիների հետ էր։ Ընտանիքը զբոսնում էր անձրեւային Երեւանում։ Ընտանեկան հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Անձրեւային Երեւան»։



© NEWS.am STYLE