«Նա կործանում է իմ փոքրիկի կարիերան». Էմբեր Հերդի հայրը սպառնացել է կրակել Ջոնի Դեփի վրա

23:15   2 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Էմբեր Հերդի հայրը սպառնացել է կրակել Ջոնի Դեփի ուղղությամբ, հայտնում է The Blast պարբերականը։

Այս մասին պատմել է Դեւիդ Կիլակին՝ ավտոմեքենաների վերանորոգման կետի սեփականատերը, որը սպասարկել է դերասանների ավտոմեքենաները։ Նա պնդում է, որ անձամբ է բախվել Հերդի կողմից վիրավորական վերաբերումքի եւ սպանության սպառնալիքներ է լսել Դեփի հասցեին հեռախոսային խոսակցության ընթացքում։

Ավելի ուշ Կիլակին զանգեր է ստացել դերասանուհու հորից՝ Դեւիդ Հերդից, որը սպառնացել է նրան եւ ատելությամբ արտահայտվել նախկին փեսայի մասին. «Նա կործանում է իմ փոքրիկի կարիերան Հոլիվուիդում եւ նրան շանտաժի ենթարկում»։ Կիլակին Հերդից հետաքրքրվել է՝ արդյոք նա ալկոհոլային հարբածության վիճակում է։ Ի պատասխան Էմբեր Հերդի հայրը սկսել է սպառնալ Կիլակիին։

Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015թ.-ի փետրվարին։ 2016թ.-ի մայիսին Հերդը դիմել է ամուսնալուծության համար, ինչից հետո հայտարարել է, որ ամուսինն իրեն ծեծի է ենթարկել։ Մարտին Դեփը հայց է ներկայացրել Հերդի դեմ եւ 50 մլն դոլար պահանջել հոդվածի համար, որում նա իրեն «ընտանեկան բռնության զոհ» է անվանել։ Դերասանն այդ արտահայտությունները զրպարտություն է համարել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE