«Հիասքանչ». Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

23:34   2 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ գույնի հագուստ է կրում, արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցով։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Միշտ այդքան տարբեր, բայց միշտ այնքան գեղեցիկ, ոճային, հոյակապ»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ Լիլիթը ներկայացել էր ձմեռային կերպարում։  Երգչուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ սվիտեր, կանաչ երանգի, տաք վերնազգեստ։ Կերպարն ամբողջացրել էին գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չէր թողել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին արել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Հրաշք», «Քնքուշ ծաղիկ», «Գեղեցիկ թագուհի»։



© NEWS.am STYLE