«Մի քիչ գարուն՝ ձմռան ընթացքին հակառակ». Նազենի Հովհաննիսյան

21:43   2 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է «Շերեմետեւո» միջազգային օդանավակայանում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վեռ կերպարում է. նա երկար, պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ Նազենին հավաքել է մազերը, վառ աքսեսուարներ ընտրել՝ վզնոց, ժամացույց, թեւնոց։ «Մի քիչ գարուն` ձմռան ընթացքին հակառակ»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ռետրո ոճի հագուստ էր կրում՝ վերարկու, երկարաճիտ կոշիկներ ու հետաքրքիր պայուսակ։ «Սիրում եմ, երբ տարբեր են ոճերը, առանց` «ոչ»-երի։ Դուք ո՞րն եք նախընտրում, կամ արժի՞ արդյոք հաճախ փոփոխել ոճը»,- դիմելով հետեւորդներին՝ գրել էր Նազենին։



© NEWS.am STYLE