Ինչո՞վ փոխարինել սուրճը

12:42   21 դեկտեմբերի, 2019

Կոճապղպեղով թեյ

Կոճապղպեղը բուժիչ արմատ է, որը հակաբորբոքային եւ ցավազրկող հատկություն ունի։ Այն խթանում է իմունային համակարգի աշխատանքը, կարգավորում նյութափոխանակությունը եւ արյան շրջանառությունը։ Կոճապղպեղը դիետիկ սննդակարգի անբաժան մասն է, օգտակար է հղիության տոքսիկոզի ժամանակ։ Որպես սուրճի այլընտրանք՝ հանում է հոգնածությունը։ Պարզապես այն անցկացրու քերիչով, եռացրած ջուր լցրու վրան եւ թող, որ 7 րոպե թրմվի։

Կանաչ թեյ

Այն խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր առավոտյան չեն կարողանում առանց սուրճի արթնանալ։ Կանաչ թեյը հզոր հակաօքսիդանտ է եւ կարող է բարձրացնել իմունիտետը, ինչը պակաս կարեւոր չէ աշնան եւ ձմռան շրջանում։

Կիտրոնով ըմպելիք

Իրականում սուրճի նենգությունն այն է, որ հենց որ կոֆեինի ազդեցությունը սպառվում է, մենք նորից առույգության չափաբաժին ենք ուզում։ Այդ կախվածությունից խուսափելու համար սուրճը փոխարինիր կիտրոնի հյութով. Այն սուրճից պակաս էներգիա չի հաղորդում։

Ժենշենով թեյ

Ժենշենը հիանալի տոնուս է հաղորդում եւ ընդհանուր առմամբ ամրացնում է օրգանիզմը։ Դա բուժիչ բույս է, որը օգնում է կենտրոնանալ, հավաքել ուժերը, բացել էներգիայի պահեստը։ Եթե դու կուտակված հոգնածություն ես զգում, ուղղակի ժենշեն ավելացրու քո երեկոյան թեյի մեջ եւ դա սովորություն դարձրու։

Նռան հյութ

Ոչինչ եփել պետք չէ։ Ուղղակի գնիր նուռը եւ ընդգրկիր քո սննդակարգում։ Նռան հյութը էներգետիկ է, որում շատ վիտամիններ կան, իսկ հղի սրճամոլի համար այն իսկականն է։ Նռան հյութը ցանկալի է օգտագործել գազարի հյութի կամ ջրի հետ խառնած։

Կիտրոնի թփով տերեւ

Հիանալի փոխարինում է առավոտյան սուրճին։ Առույգացնում է եւ բարելավում ինքնազգացողությունը։ Այն նշանակում են հյուծված հիվանդներին հետվիրահատական շրջանում, որպեսզի նրանք արագ ոտքի կանգնեն։ Շատ լավ է ազդում դեպրեսիայի հակված մարդկանց վրա։

Մատուտակ

Մատուտակի արմատը հարգի է շատ երկրներում։ Այն օգտագործում են որպես օժանդակ միջոց հիվանդությունների բուժման ժամանակ՝ որպես կենսական տոնուս եւ ուժ հաղորդող միջոց։ Այն երկարացնում է կյանքը եւ բարձր էներգախնայող հատկություն ունի։ Կոֆեին չի պարունակում։

 

Աղբյուրը՝  Kleo



© NEWS.am STYLE