Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հիթերը նվագախմբային նոր գործիքավորմամբ (ֆոտո)

20:59   2 դեկտեմբերի, 2019

Կ. Դերմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Դասական Ջեքսոն» համերգային ծրագիրը։ Համերգային այս նախագիծը ներկայացնում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հիթերը նվագախմբային նոր գիրծիքավորմամբ եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի‚ երգչախմբի‚ բեք վոկալի‚ DJ-ի կատարմամբ։ Կօգտագործվեն նաև տերմենվոքս երաժշտական գործիքը‚ շքեղ լուսային էֆեկտներ։

Կկատարվեն «You Are Not Alone», «Black Or White», «They Don't Care About Us», «Remember The Time» եւ այլ երգեր։ Ընտրվել են Ջեքսոնի ամենահիթային կատարումները‚ ինչպես նաև՝ այն երգերը‚ որոնք լավագույնս կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Ընտրվել են նաև այն երգերը‚ որոնք դր­սում այն­քան էլ շատ չեն գոր­ծի­քա­վոր­վել սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հա­մար։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE