Կենդանակերպի նշանները կենցաղում

21:32   14 դեկտեմբերի, 2019

Խոյ

Խոյերը քիչ են հետաքրքրվում տնային գործերով, նրանք ազատության, շարժման ու արկածների սիրահարներ են: Նրանց չի մտահոգում, թե երբ է վերջին անգամ փոխվել սպիտակեղենը, որքան կեղտոտ աման է կուտակվել, կամ թե երբ է վերջին անգամ փոշին մաքրվել:

Ցուլ

Ցուլերը տան հարմարավետության ու մաքրության սիրահար են, դրա համար էլ զարմանալի չէ , որ տվյալ նշանի ներկայացուցիչները երբեք շքեղ բնակարանը չեն փոխի «վրանում» իրենց սիրելիի հետ դրախտային կյանքի հետ: Կենցաղում ցուլերը ինքնուրույն են, չեն սիրում տնային պարտականությունները մտերիմների ուսերին դնել:

Երկվորյակներ

Երկվորյակները լավ հարմարվում են ցանկացած պայմանների: Նրանց համար ամենակարեւորը լավ զրուցակիցների եւ ուշադիր ունկնդիրների առկայությունն է: Իսկ կենցաղում նրանց առանձնապես չեն ծանրաբեռնում իրենց՝ թեթեւ մաքրություն եւ վերջ: Չնայած պետք է նշել նաեւ, որ ցանկության դեպքում նրանք նաեւ շատ հմուտ խոհարարներ են:

Խեցգետին

Խեցգետինը կարողանում է բացարձակապես ամեն ինչ: Նրանք իրենց բնակավայրը ստեղծում ու հարդարում են՝ գործի դնելով իրենց վառ երեւակայությունը: Խեցգետինները շատ են սիրում իրենց տունը, դրանց համար էլ առանձնահատուկ խնամքով են վերաբերվում դրան:

Առյուծ

Առյուծի համար տունը նրա կարգավիճակի ցուցանիշն է: Թանկարժեք կահույք, տեխնիկա, ինտերիերի առարկաներ, առատ սառնարան. Առյուծի տանը այս ամենը պարտադիր է: Բայց տնային գործերում Առյուծներին աշխատասեր անվանել չես կարող: Նրանք դժվար թե պատրաստակամությամբ մաքրեն տունը, բայց մեծ բավականությամբ իրենց մտերիմներին կհանդիմանեն ոչ պատշաճ մաքրության համար, ինչը փչացնում է Առյուծների ճոխ բնակարանի ամբողջ հարուստ տեսքը:

Կույս

Կույսը մաքրության ու կարգուկանոնի սիրահար է: Դրա համար էլ հաճախ իր կողակցին նույնպես այս չափանիշներով է ընտրում: Հաճույքով հանդիմանում է իր ընտանիքի անդամներին վատ լվացած սպասքի ու ոչ կոկիկ հավաքված անկողնու համար:

Կշեռք

Կշեռքը սիրում է հարմարավետություն ու ներդաշնակություն: Նրա համար ոչ այնքան տան թանկարժեք հարդարանքն է կարեւոր, որքան դրա հարմարավետությունն ու հարազատ միջավայրը: Քանի որ Կշեռքը հազվադեպ է տանը լինում, տան մաքրությունը նրան առանձնապես չի հուզում:

Կարիճ

Կարիճները նորույթների մեծ սիրահարներ են ու մեծ հաճույքով անընդհատ իրենց տան համար ինչ-որ նոր բաներ են գնում: Բայց Կարիճին չի կարելի համարել «կենցաղասեր» մարդ: Նա ավելի շատ սիրում է, որ տան անդամները կատարեն իր քմահաճույքները ու ապահովեն տան մաքրությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորի ոչ միայն ուղեղում, այլեւ սենյակում իսկական քաոս է: Նրանք շատ ազատասեր մարդիկ են, դրա համար էլ տանը հազվադեպ են լինում: Հետեւաբար, նրանց համար այդքան էլ կարեւոր չէ, թե դարակների վրա ինչքան փոշի կա կամ ինչքան կեղտոտ աման է կուտակվել:

Այծեղջյուր

Այծեղջուրների կարեւոր հատկանիշը նրանց հետեւողականությունն է, որը թե աշխատանքում է դրսեւորվում, թե տանը: Սիրում են բնական նյութերից պատրաստված շքեղ կահույք ու ինտերիերի այլ առարկաներ: Սակայն ժամանակի մեծ մասը աշխատավայրում են լինում, իսկ տան մաքրությունը հանձնարարում են տան անդամներից մեկնումեկին:

Ջրհոս

Ջրհոսը կենցաղին բոլորովին հարմարված չէ: Նրա համար ավելի հեշտ է ժամանակը հատկացնել մտավոր խնդիրների լուծմանը , քան տնային գործերով զբաղվել: Դրա համար էլ այն ընտանիքներում, որտեղ ամուսինը Ջրհոս է, բոլոր տնային պարտականությունները կնոջ ուսերին են, իսկ տղամարդը միայն ֆինանսական կողմի համար է պատասխանատու:

Ձկներ

Ձկները մեծ երեւակայության տեր են: Անսովոր եւ ստեղծագործական մոտեցումը նկատելի է նաեւ կենցաղում : Այս նշանի ներկայացուցիչները կարող են իրենց գրպանի վերջին կոպեկը ծախսել հյուրերի համար ճոխ, գունեղ ու բազմազան սեղան բացելու համար:

Աղբյուր՝ Klubber



© NEWS.am STYLE