Այնուամենայնիվ. օրվա ընթացքում որքան գումար է ծախսում Եվգենի Պետրոսյանի սիրուհին

11:02   3 դեկտեմբերի, 2019

Կարո՞ղ էր արդյոք Տատյանա Բրուխունովայի մայրը մտածել, որ դուսրը կմեծանա եւ լիակատար բարեկեցության մեջ կապրի։ Ընդ որում, հարկավոր չի լինի մտածել՝ ինչպես գումար աշխատել։ Տանյուշան հեշտությամբ ստացել է դա։ Հարկավոր էր միայն ճիշտ տեղում հայտնվել ճիշտ ժամին։ Իսկ ավելի կոնկրետ՝ ծանոթանալ տարեց երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հետ։

Նախորդ շաբաթ Բրուխունովան ցույց է տվել մատանին, որը կրում էր մատնեմատին։ Dior-ից։ Կարծես թե 74-ամյա Եվգենի Վահանովիչը պատրաստ է լուրջ քայլի։

Բայց պարզվում է՝ Տատյանան այն քան էլ չի սիրում զարդեր։ Բացառության վինտաժային բրոշերի, որոնք գնում է այնտեղ, ուր Պետրոսյանը հին եւ արժեքավոր կահույք է ձեռք բերում։ Եթե հավատանք սոցիալական ցանցերին, ուր Բրուխունովան գրեթե ամենաժամյա հաշվետվությունն է ներկայացնում՝ ինչ է արել, որտեղ կերել, որտեղ անցկացրել երեկոն եւ ինչ կրեմ է օգտագործել նստատեղի համար, Տատյանան հոգեւոր բարձր արժեքներ ունի։

Տատյանան բացառապես ընթրում է «Նացիոնալ» հյուրանոցում՝ Մոսկվայի ամենապաթոսային ռեստորաններից մեկում՝ «Dr.Живаго»-ում, որտեղ 3-5 հազար ռուբլուց պակաս չի թողնում։ Ընթրիքին հաջորդում են թեթեւ գնումները։ Ֆիթնեսի նման, այսինքն՝ դրա փոխարեն։ Մտածում եք՝ ուր է նա գնում։ Ի՞նչն է մոտ գնվում «Նացիոնալ»-ին։ Ճիշտ է ՝ ԳՈՒՄ:

Տատյանան երեկոները մշակութային հաստատություններում է անցկացնում՝ թատրոնում կամ ցուցահանդեսներին։ Հետո պարտադիր սրճարան է գնում: Մի խոսքով, եթե հաշվենք Բրուխունովայի անվերջ ծախսերը, կստացվի, որ օրվա ընթացքում նրա վրա Պետրոսյանը 130 հազար է ծախսում, այսինքն՝ 2000 դոլարից մի փոքր ավելի։ Այնուամենայնիվ։

Աղբյուրը՝ Էքսպրես Գազետա



© NEWS.am STYLE