Իգոր Կրուտոյը «Նոր ալիք»-ը Սոչիից այլ քաղաք է տեղափոխում

16:12   3 դեկտեմբերի, 2019

«Նոր ալիք» փառատոնը հաջորդ տարվա օգոստոսին տեղի կունենա Կազանում։ Այս մասին «Teleprogramma.pro»-ին տված հարցազրույցում հայտնել է երաժշտական մրցույթի գլխավոր կազմակերպիչ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։

Նրա խոսքով՝ երեք տարի առաջ, երբ փառատոնը «տեղափոխվում էր» Յուրմալայից, արդեն իսկ առաջարկ կար այն Կազանում անցկացնելու։ Այդ ժամանակվանից ի վեր քաղաքը բազմաթիվ խոշոր միջոցառումներ է անկացրել՝ ունիվերսիադա, ջրային սպորտաձեւերի աշխարհի առաջնություն։ Այնպես որ «Նոր ալիք»-ի կազմակերպիչները կասկածներ չոիւնեն, որ այն կկարողանա անցկացնել նաեւ երաժշտական մրցույթը։ Սպասվում է, որ մրցույթին կհավաքվի 1000-1300 հյուր։

«Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 100-ամյակի տարում՝ օգոստոսի վերջին, «Նոր ալիք»-ը տեղի կունենա Կազանում։ Կարծում եմ՝ այդ շաբաթվա ընթացքում, երբ մենք կանցկացնենք փառատոնը, քաղաքի կյանքը կփոխվի»,- հայտարարել է Կրուտոյը։



© NEWS.am STYLE