«Շքեղ». Արմինկայի լուսանկարը Մալիբուից

12:44   3 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

@kissphotographyla

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին բաց գույնի, պատռված ջինսե տաբատ է կրում։ Նա սպիտակ վերնաշապիկ է ընտրել, որը բաց է ուսի հատվածում։ Արմինկան պարզ սանրվածք է ընտրել, արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարներին՝ վզնոց, թեւնոցներ։ «Պարզապես ես»,- հրապարակումը մակագրել է Արմինկան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել նրան։ «Պարզապես գեղեցկություն, շքեղ աղջիկ»,- գրել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Արմինկան ամբողջությամբ սպիտակ հագուստ էր կրում՝ տապատ եւ պիջակ։ Հմայիչ մայրիկը սեւ բարձրակրունկներ էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին վառ շպարը՝ երգչուհին ընդգծել էր շուրթերը, խոշոր վզնոցն ու մատանին։ «Երեկ»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։

Լուսանկարը՝ @kissphotographyla



© NEWS.am STYLE