«Մենք պատրաստ ենք». Լիլուն ջերմ տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել՝ ինչպես են զարդարել տոնածառը

13:41   3 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, կիսվել է ջերմ տեսանյութով։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Երգչուհու Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում պատկերված են նաեւ նրա որդին ու սիրելին։ Լիլուն տեսահոլովակում ցույց է տվել՝ ինչպես են զարդարում Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը՝ տոնածառը։ «Մենք պատրաստ ենք»,- հրապարակումը մեկնաբանել է Լիլուն։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել՝ երգչուհուն երջանկություն մաղթելով։ «Երջանիկ եղիր, Լիլու ջան։ Պաշտում եմ, երբ մարդիկ երջանիկ են»,- գրել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ, հետաքրքիր բլուզի հետ, որը բաց է ուսի հատվածում։ Երգչուհին բարձրակրունկներ էր ընտրել, վառ շպար։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։



© NEWS.am STYLE