«Արեւոտ տրամադրություն»․ Օլյա Հակոբյանի լուսանկարը

15:15   3 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային կերպարում է։ Նա մոխրագույն ու կապույտ գույների տաբատ ու վերնազգեստ է ընտրել, սպորտային կոշիկներ։ Հմայիչ դերասանուհին պարզ սանրվածքով է, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց է կրում։ «Արեւոտ տրամադրություն»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել Օլյան։

Ավելի վաղ հրապարակված կադրում հմայիչ դերասանուհին պատկերված էր Երեւանի փողոցներից մեկում, ինչի մասին նա հիշատակել էր մեկնաբանությունների հատվածում։ Օլյան կրում էր կարճ, սպիտակ երանգի զգեստ, սպորտային կոշիկներ, ժիլետ։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Իմ սիրելի Սարյան փողոցը»։



© NEWS.am STYLE