«Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը

16:49   3 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Սիլվի Բարկովան ամանորյա ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին հմայիչ կերպարում է։ Նա միջին երկարության մոխրագույն զգեստ է կրում, պարզ սանրվածք է ընտրել ու արտահայտիչ շպար։ Սիլվին սպիտակ սպորտային կոշիկներ է կրում, իսկ մեկնաբանություններում հարց է ուղղել հետեւորդներին. «Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»։

Ավելի վաղ դերասանուհին ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Հրապարակված կադրերում Սիլվին բաց գույնի աշնանային բլուզ էր կրում։ Նա արձակել է մազերը եւ շպարված չէր։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։

Լուսանկարները՝ Vardan Photography, Ալբերտ Հարությունյան  



© NEWS.am STYLE