Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ վայելում է անձրեւային եղանակը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին մուգ գույնի տաբատ է կրում, բաց գույնի բաճկոն, տաք շարֆ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է պայուսակը։ «Ես վայլելում եմ այս եղանակը, իսկ դո՞ւք»,- լուսանկարը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին աշնանային կերպարում էր։ Դերասանուհին հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու նուրբ շպարին։ Մեկնաբանություններում Հասմիկը հետեւորդներին հարցրել էր՝ արդյոք նրանք դիտե՞լ են իր մասնակցությամբ նոր տեսահոլովակը։