Օրվա թիվը. որքան են վճարել Քիմ Քարդաշյանին գովազդում նկարահանվելու համար, որն արդեն «գլուխգործոց» են անվանում

17:39   3 դեկտեմբերի, 2019

Հայտնի է՝ որքան գումար է աշխատել հեռուստաատղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը Uber Eats սննդի առաքման ընկերության գովազդային հոլովակում նկարահանվելու համար։

Հոլովակում մասնակցությունը նրան 2 մլն դոլար է բերել։ Սոցիալական ցանցերում հոլովակն արդեն իսկ գլուխգործոց են անվանել, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով DailyMail-ը։ Քիմի հետ հոլովակում նկարահանվել է ավստրալացի դերասանուհի Մագդա Շուբանսկին, որը հայտնի է դարձել «Kath & Kim» կատակերգական սերիալում Շարոնի դերով։

Երկուսն էլ իրանց անվան եւ ազգանվան առաջին տարերով կապույտ շապիկներ են կրում։



© NEWS.am STYLE