«Հիասքանչ»․ Էմմիի հմայիչ լուսանկարը

23:39   3 դեկտեմբերի, 2019

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին, հմայիչ կերպարում է։ Նա սեւ-սպիտակ երանգի, վանդակավոր ու զոլավոր պրինտով պիջակ է կրում, արձակել է ալիքավոր վարսերն ու քնքուշ շպարով է։ Էմմին լուսանկարին կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Հիասքանչ», «Հրաշք», - գրել է օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին հմայիչ կերպարում էր։ Նա սեւ հագուստ էր կրում, արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ 



© NEWS.am STYLE