«Քյառթուի» նման. Քենդալ Ջենների տարօրինակ հագուստը (ֆոտո)

10:59   4 դեկտեմբերի, 2019

Խոստովանեք. եղել են դեպքեր, երբ ամառային հողաթափերը հագել եք գուլպաներով։ Տանը։ Քչերը կտմածեն դրանով փողոց դուրս գալ։ Իսկ Քենդալ Ջենները ռիսկի է դիմել. Բեւեռլի Հիլսում զբոսնել է տրիկոտաժային սպորտային կոստյումով ու ամառային հողաթափերով։

Աստղի երկրպագուներին շոկի է ենթարկել նրա տեսքը՝ մուգ կարմրագույն սպորտային կոստյում եւ սեւ ամառային կոշիկներ, որոնց հետ Քենդալը բարակ, սպիտակ գուլպաներ էր կրում։

«Քյառթուն» հանգստանում է։ Ինչ-որ տեղ Գելենջիկում կամ Անապայում։ Ընդ որում, հնարավոր է, ոտքերը սառել են, իսկ ձեռքի տակ գուլպաներ են եղել։

Քենդալն առհասարակ շպարված չէր, մազերն անփույթ հավաքված էին։ Պապարացիները նրան «բռնացրել են», երբ նա մեքենա է նստել եւ կարծես թե չցանկանալով հանրությանն այդ տեսքով ներկայանալ՝ նա փակել է դեմքը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Legion Media 



© NEWS.am STYLE