Կարմիր մատնահարդարում. 2020-ի սեզոնի գլխավոր թրենդը

12:29   31 դեկտեմբերի, 2019

Դասական կարմիրը կամ մարջանագույնն իդեալական են սառը եղանակի համար։ Վառ գույները կարող են բարձրացնել տրամադրությունը նույնիսկ ամենամռայլ օրը։ Elle-ը ներկայացրել է եղունգների հարդարման երեք հետաքրքիր տարբերակ, որոնք նորովի կներկայացնեն սեզոնի ամենաարդիական գույնը։

Բարակ դետալներ

@betina_goldstein

Բարակ տարբերակը համապատասխանում է աղջիկներին, որոնք սիրում են վառ մատնահարդարում, բայց ցանկանում են ինչ-որ նոր բան փորձել։ Կարմիր նուրբ էլեմենտները թարմ ու հետաքրքիր տեսք ունեն։

Ֆրանսիական մատնահարդարում

@nailstorming/@joymanicure

Ֆրենչ, բայց ոչ դասական սպիտակով, այլ կարմիրով։ Պարտադիր չէ շրջանաձեւ ֆրենչ ընտրել, միջին հաստության, երկրաչափական ձեւեր՝ ուղղանկյուն կամ քառակուսի։

Անհամաչափություն եւ մատների տարբեր դիզայն

@solovey_nail_art/@_moon_nails_

Հետաքրքիր միջոց դասական կարմիր մատնահարդարումը բազմազան դարձնելու համար։ Կարելի է մատները զարդարել նաեւ նուրբ նկարներով ու պրինտերով։



© NEWS.am STYLE