«Սառցե սիրտը 2». Disney ընկերությանը մեղադրել են Հարավային Կորեայում վարձույթը «գրավելու» համար

13:28   4 դեկտեմբերի, 2019

Disney ընկերությունը բազմաթիվ անգամներ քննադատության է ենթարկվել զվարճանքների ոլորտը մոնոպոլիզացնելու փորձի համար։ Այս անգամ հսկայի դեմ է հանդես եկել Հարավայի Կորեայի հանրային բարեկեցության կոմիտեն (PWC)։ Կազմակերպությունը վստահեցնում է, որ Disney-ի նոր մուլտֆիլմը՝ «Սառցե սիրտը 2», պրեմիերայի ընթացքում ցուցադրվել է տեղի էկրանների 88 տոկոսում՝ խախտելով երկրի հակամոնպոլային օրենքը, գրում է «Կոմերսանտը»։

Կինեմատոգրաֆիայի կորեական խորհրդի տվյալներով՝ «Սառեց սրտի» սիքվելի առաջին ցուցադրությունից սկսած 5,85 մլն տոմս է վաճառվել։ Միայն նախորդ հանգստյան օրերին Հարավային Կորեայում մուլտֆիլմը դիտել է 2,15 մլն մարդ։

Картинки по запросу холодное сердце 2

«Նոյեմբերի 23-ի դրությամբ «Սառցե սիրտը 2»-ի մասնաբաժինը վարձույթում կազմում է 88 տոկոս բոլոր սենանսերից կամ 16 220 ցուցադրություն։ Այս կերպ մուլտֆիլմը Հարավային Կորեայում կինոթատրոններում ցուցադրության թվով շրջանցել է «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմի ռեկորդը»,- ասված է PWC-ի հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE