Նունե Եսայանը՝ շքեղ կերպարում

12:52   4 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին երկար, բաց գույնի զգեստ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել ու նուրբ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Նունե Եսայանը լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Նրբություն», «չքնաղ երգչուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին սեւ տաբատ էր կրում, վերնաշապիկ ու նույ գույնի բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացրել էին ճերմակ մուշտակն ու փոքրիկ պահուսակը։ Հրապարակմանը կից երգչուհին մեկնաբանություն չէր թողել, սակայն երկրպագուները գրել էին․ «Ինչպես միշտ բարձունքում», «Կանացի»։



© NEWS.am STYLE