Արեւ, ծով, բիկինի. «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի լուսանկարը հանգստից

15:15   4 դեկտեմբերի, 2019

«Միսս Արմենիա 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանն այս օրերին հանգիստը վայելում է Եգիպտոսում։ Մոդելն արդեն իսկ հասցրել է արեւոտ կադրեր հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին գրավիչ կերպարում է։ Նա պատկերված է լողափին, կրում է մուգ գույնի բիկինի, որը ցուցադրում է գեղեցիկ կազմվածքը։ Լիլին արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց կրել։ «Բարի առավոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Ավելի վաղ նա ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Լիլին կիպ, սեւ կարճ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի բարձրակրունկները։ Մոդելը նուրբ շպարով էր, վարսերը հավաքված էին։ Հրապարակմանը կից նա անգլերենով գրել էր․ «Շատ շնորհակալություն, Վենեսուելա»։



© NEWS.am STYLE