Նուրբ ու հմայիչ. Մարջան Ավետիսյանի լուսանկարը

16:11   4 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա սեւ շրջազգեստ է կրում, սպորտային կոշիկներ։ Տաղանդավոր դերասանուհին հավաքել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ պայուսակն ու ժամացույցը։ Թեեւ Մարջան Ավետիսյանը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել։ «Դուք հիասքանչ եք»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ տեղադրված կադրում հայտնի դերասանուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Ամուսիններն աշնանային հագուստով էին։ Կադրին կից Մարջանը մեկնաբանություն չէր կատարել, սակայն նրա երկրպագուները գրել էին․ «Ներդաշնակ զույգ», «Շատ լավն եք»։



© NEWS.am STYLE