Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի AVE MARIA մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում

18:42   4 դեկտեմբերի, 2019

Նոյեմբերի 29-ին ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում փայլեց Ավե Մարիայի կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար Փարիզի իտալական համայնքի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառմանը:

Հանդես գալով Փարիզի էլիտայի, ինչպես նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջեւ՝ միջազգային մամուլի կողմից «Ոսկե Ձայն» եւ «Օրհնյալ ձայն» մկտրված մաեստրոն բացառիկ երաժշտականությամբ եւ հազվագյուտ վեհության բեմականությամբ զարմացրեց հանրությանը:

Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող ծրագրով նա ցուցադրեց երաժշտական մեկնաբանության այնպիսի մարվեստ, որը, ինչպես գրել է Փարիզի հանրահայտ իտալական «Լա Վոչե» ամսագիրը, արժանի է բելկանտոյի մեծագույն կատարողների. «Մաքրագույն ձայնը, հմայիչ բեմականությունը, զուգորդվելով հստակ եւ ջերմ արտիստիկ հատկանիշների հետ, Ռուբեն Էլբակյանին թույլ են տալիս թելադրող լինել բելկանտոյի աշխարհում»:

Ռուբեն Էլբակյանի կողմից Ավե Մարիայի այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։

э



© NEWS.am STYLE