«Սիրո՞ւմ եք backstage ֆոտոներ». Արմինկայի լուսանկարները

21:41   4 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան կիսվել է լուսանկարներով, որոնք արվել են վերջերս թղարկված տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, վառ շպար ընտրել։ Արմինկան կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկով։ «Սիրո՞ւմ եք backstage ֆտոներ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Մալիբուում։ Հմայիչ երգչուհին բաց գույնի, պատռված ջինսե տաբատ էր կրում։ Նա սպիտակ վերնաշապիկ էր ընտրել, որը բաց է ուսի հատվածում։ Արմինկան պարզ սանրվածք է ընտրել, արտահայտիչ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին նախապատվություն էր տվել խոշոր աքսեսուարներին՝ վզնոց, թեւնոցներ։ «Պարզապես ես»,- հրապարակումը մակագրել էր Արմինկան։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել նրան։ «Պարզապես գեղեցկություն, շքեղ աղջիկ»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE