Դեկտեմբերի պրեմիերաները. արժե կինոթատրոն հաճախել

20:35   4 դեկտեմբերի, 2019

«Հոսանքների պատերազմը»

Ամերիկա, 1880 թվական: Հանճարեղ գյուտարար Թոմաս Էդիսոնը իրականացրել է մի շարք բեկումնային հայտնագործություններ, որոնց թվում է մշտական հոսանքի եւ շիկացման լամպի գյուտը: Էդիսոնը որպես շարքային ինժեներ աշխատանքի է ընդունում ներգաղթյալ Նիկոլա Տեսլային եւ նրա գաղափարներում պոտենցիալ չտեսնելով՝ շուտով կորցնում է արժեքավոր աշխատակցի: Ամերիկյան քաղաքների էլեկտրաֆիկացման համար մրցակցությունը՝ մշտական եւ փոփոխական հոսանքների պատերազմը, շարունակվում է:

Պրեմիերան՝ դեկտեմբերի 5-ին:




«Ծննդյան տոն երկուսի համար»

Մեզ մոտ է գալիս տոնը:

Քեյթը, որն աշխատում է Ծննդյան տոների ապրանքների խանութում, չարաշահում է ալկոհոլը եւ վաղուց դադարել է մտահոգվել սեփական կյանքի համար: Բայց ամեն ինչ փոխվում է գեղեցիկ եւ հմայիչ Թոմի հետ ծանոթությունից հետո:

Էկրաններին կցուցադրվի դեկտեմբերի 5-ին:



«Որբի Բրուքլին»

Լայոնել Էսսրոգը, որը Թուրեթի համախտանիշով միայնակ մասնավոր դետեկտիվ է, որոշում է սկսել իր ուսուցչի եւ միակ ընկերոջ՝ Ֆրենկ Միննայի սպանության հետաքննությունը: Հետաքննությունը նրան բերում է Հարլեմի ջազ ակումբներ, որտեղ ջինի գետեր են հոսում, Բրուքլինի հետնախորշեր եւ վերջապես՝ մեգապոլիսի քաղաքական վերնախավի ոսկեզօծ դահլիճներ: Նա մարտահրավեր է նետում գանգստերներին, կոռուպցիային եւ քաղաքում ամենավտանգավոր մարդուն:

Կինոթատրոններում դիտեք դեկտեմբերի 5-ից:



«Ջումանջի. Նոր մակարդակ»

Ընկերներից մեկին փրկելու համար մնացյալը ստիպված են վերադառնալ խաղին: Ի զարմանս նրանց՝ Ջումանջիի կանոնները փոխվել են, եւ ամեն ինչ թարս է գնում: Ողջ մնալու համար ընկերները ստիպված են ճանապարհորդության մեկնել խաղի ամենաանծանոթ եւ խորհրդավոր անկյուններով՝ չոր անապատից մինչեւ ձյունածածկ լեռներ:

Պրեմիերան՝ դեկտեմբերի 12-ին:




«Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Արեւածագ»

Այնուամենայնիվ, ինչո՞վ կավարտվի լեգենդար սագան:

Ֆիլմն ավարտում է Սքայուոքերների ընտանիքի անհավանական պատմությունը, որը տեւում է արդեն 40 տարուց ավելի, եւ խոստանում է տալ նախորդ սերիաների բոլոր հանելուկների պատասխանները: Հանդիսատեսին սպասում են հին եւ նոր հերոսները, յուրահատուկ աշխարհներ, գրավիչ ճանապարհորդություններ Գալակտիկայի ծայրը եւ ֆանտաստիկ սագայի փառահեղ ավարտ:

Էկրաններին կցուցադրվի դեկտեմբերի 19-ից:



Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE