«Ժաննա Ֆրիսկեն չի շփվել հոր հետ». հանգուցյալ երգչուհու հայրը սպառնացել է սպանել Շեպելեւին

23:15   4 դեկտեմբերի, 2019

Ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելյեւը պատմել է, որ իր հանգուցյալ կնոջ՝ հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը ցանկացել է սպանել նրան: Այս մասին նա հայտարարել է լրագրող Քսենիա Սոբչակի «Осторожно, Собчак!» հաղորդման նոր թողարկման ժամանակ։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։

Ես բոլոր կողմերից լսում եմ, թե որքան վատ եմ, ինչպես եմ խոչընդոտում Պլատոնի եւ նրա տատիկի ու պապիկի շփմանը։  Իսկ այն, որ պապիկը մանկական խաղահրապարակ է եկել ատրճանակով, նորմա՞լ է։  Առողջ մթնոլո՞րտ է երեխայի համար։ Կամ, երբ նա ինչ-որ տղամարդկանց հետ ինձ մոտեցրեցին մուտքի մոտ՝ փորձելով ուժով խլել Պլատոնին։ Ինձ հետ էր թիկնապահը, ով տուժել է ծեծկռտուքից։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել Պլատոնի աչքի առաջ, որն այն ժամանակ երկու տարեկան էր։  Իհարկե, ես հոգ կտանեմ որդուս անվտանգության մասին եւ նրան զերծ կպահեմ նման շրջապատից»,-հայտարարել է Շեպելեւը՝ Սոբչակի հետ զրույցում։

Դմիտրին ասել է, որ Ժաննայի ծնողների հետ լարված հարաբերությունները նրա մոտ ստեղծվել են հենց սկզբից: Ավելին, Շեպելյեւը պնդում է, որ երգչուհին նույնպես չի շփվել հոր հետ։  «Մեր հարաբերությունների երկու տարիների ընթացքում, որոնք եղել են Ժաննայի հիվանդությունից առաջ, ես նրա հոր հետ մեկ անգամ եմ տեսնվել։  Ժաննան էլ նրա հետ չէր շփվում։  Նրանք շատ լարված հարաբերություններ ունեին։ Նա ծանր մարդ է, ում հետ հեշտ չէ», — նշել է Դմիտրին ։

Հաղորդավարը խոստովանել է, որ փոքրիկ Պլատոնի ապագայի մասին ինքը եւ Ժաննան նախապես են հոգացել: Տղայի հաշվին 50 հազար դոլար կա, որից նա կարող է օգտվել, երբ հասնի չափահասության տարիքի։

Լուսանկարը՝ Persona Stars



© NEWS.am STYLE