Կոստյում մերկ մարմնին ու խոշոր վզնոց. Էլզա Հոսկի իդեալական կերպարը

19:19   4 դեկտեմբերի, 2019

Fashion Awards մրցանակաբաշխությունից հետո՝ կեսգիշերին, սուպերմոդել Էլզա Հոսկը, Մոխրոտիկի նման, լիովին կերպարանափոխվել է։ Միայն թե ոչ առօրյա կերպարի, այլ առավել սեքսուալ ու ազդեցիկ. աստղը սեւ, խիստ կոստյում է կրել մերկ մարմին։ Victoria’s Secret-ի «հրեշտակն» իր կերպարը ցույց է տվել Instagram-ում։

Հոսկը հագուստը համադրել է խոշոր վզնոցի ու թեւնոցի հետ, կերպարն ամբողջացրել բարձրակրունկներով։ Մոդելը հավաքել է մազերը, իսկ դիմահարդարման ընթացքում սեւ ստվերաներկով ընդծել աչքերը։

Աղբյուրը՝ Elle

Լուսակարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE