Ինչու՞ տղամարդիկ պետք է կոճապղպեղ ուտեն

18:18   22 դեկտեմբերի, 2019

Գիտնականներն ուսումնասիրել են կոճապղպեղի ազդեցությունը մարդկանց եւ կենդանիների վրա, որոնց այդ արմատի ոգեթուրմ են տվել։ Հետազոտությունները պարզել են, որ կոճապղպեղը վառ արտահայտված հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություն ունի, ինչպես նաեւ կանխում է տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղը։ Բացի այդ, կոճապղպեղն օգնում է օրգանիզմին հաղթահարել քաղցկեղը վաղ փուլում։ Կոճապղպեղի մեջ առկա հակաօքսիդանտները քայքայում են ազատ ռադիկալները, որոնք վնասում են բջիջները։

Դրանից բացի, կոճապղպեղը ցավազրկող հատկություն ունի, որը գիտնականները հավասարեցնում են իբուպրոֆենի ազդեցությանը։ Այդ պատճառով կոճապղպեղը կարելի է կիրառել նաեւ օստեոարտրիտի եւ ռեւմատոիդ արտրիտի բուժման ժամանակ։

Կոճապղպեղը բնական վիագրա է

Կոճապղպեղը պոտենցիայի համար կարեւոր մեծ քանակությամբ տարրեր է պարունակում։ Առաջին հերթին՝ մագնիում, կալիում, վիտամին В6 եւ մարգանեց, որն օգնում է արտադրել տեստոստերոն արական հորմոն։ 

Կոճապղպեղը նաեւ նյութեր է պարունակում, որոնք խթանում են արյունատար անոթների պատերը եւ նվազեցնում պոտենցիայի հետ կապված խնդիրները։ Կոճապղպեղը խորհուրդ են տալիս օգտագործել էրեկտիլ դիֆունկցիայի եւ վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ։

Ինչպե՞ս ընդունել կոճապղպեղը

Պարզելով կոճապղպեղի օգտակարությունը՝ անպայման այն պետք է ներառել սննդակարգում կամ առանձին ընդունել կես թեյի գդալ քերած կոճապղպեղ օրական մեկից երկու անգամ։

Աղբյուրը՝  Otvetnavse.com

 



© NEWS.am STYLE