«Մահանալու ժամանակ չկա». հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թրեյլերը (ֆոտո/վիդեո)

19:39   4 դեկտեմբերի, 2019

Այս շաբաթվա սկզբին Ջեյմս Բոնդի մասին պատմության երկրպագուներին զայրացրել է հոբելյանական՝ 25-րդ ֆիլմի թիզերը։  Այժմ համացանցում հայտնվել է «Մահանալու ժամանակ չկա» (No Time to Die) նոր ֆիլմի լիարժեք թրեյլերը։

Ֆիլմի սյուժեի համաձայն Բոնդն արդեն հեռացել է գործերից եւ վայելում է Յամայկայում օրինական հանգիստը, սակայն Ռամի Մալեկի կատարմամբ նոր խորհրդավոր չարագործի հայտնվելը նրան ստիպում է նորից ձեռնամուխ լինել խնդիրների լուծմանը:

Кадр из фильма

Ֆիլմում կրկին կհայտնվեն հանդիսատեսին արդեն ծանոթ հերոսներ՝ Բեն Ուիշոուի, Լեա Սեյդուի, Նաոմի Հարրիսի եւ Ռեյֆ Ֆայնսի դերակատարումներով: Բոնդի նոր ընկերուհու կերպարը կկերտի Անա դե Արմասը։

Кадр из фильма

Ֆիլմը՝ 51-ամյա Դանիել Քրեյգի համար կդառնա բոնդիանայի վերջին սերիան։ Դերասանը, ինչպես նաեւ այս ֆիլմում իր հերոսը, ցանկանում էր ավելի վաղ հեռանալ, սակայն պրոդյուսերներին հաջողվել է համոզել նրան այս ֆիլմում նույնպես կերտել Հատուկ գործակալի կերպարը:

Дэниел Крейг и Леа Сейду

Աղբյուրն ու լուսանկարները՝ արտասահմանյան եւ ռուսական լրատվամիջոցներ



© NEWS.am STYLE