Պատառոտված ջինսե տաբատ, երկարաճիտներ․ Մերի Հակոբյանի ոճային կերպարը

22:37   4 դեկտեմբերի, 2019

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի շապիկ, բաց երանգի, պատառոտված ջինսե տաբատ, բարձրակրունկ երկարաճիտներ։ Մերիի կերպարն ամբողջացրել են նորաձեւ գոտին ու պայուսակը։ Դերասանուհու վարսերն արձակված են, նա մեմղ շպարով է։ Կադրին կից Մերին գրել է․ «Ո՞ր ներկայացումն եմ դիտել», ապա նշել է մի քանի ստեղծագործություն։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ներկայացել էր քնքուշ կերպարում։ Մերին կրում  էր սեւ երանգի վերնաշապիկ, աննշան շպար կար դեմքին․ թեթեւ ընդգծված աչքեր, փայլուն շուրթեր։ Կադրին կից դերասանուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE