Գանգուրներ, մեղմ շպար. Էվա Խաչատրյանի լուսանկարը

10:59   5 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Էվան լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ դեղին բլուզ էր կրում։ Էվան արտահայտիչ շպար էր ընտրել, պարզ սանրվածք։ «Բարի լույս»,- այս գրությամբ էր ուղեկցվում սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարը։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE