«Կցանկանա՞ր ետ տալ ժամանակը». Անի Երանյանի հմայիչ լուսանկարը

11:51   5 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին պատասխանել է հետեւորդների հարցրերին։ «Անին կցանկանա՞ր ետ տալ ժամանակը» հարցին դերասանուհին բացասական պատասխան է տվել։ Հրապարակված կադրում նա սեւ բլուզ է կրում, մեղմ շպարով է ու գեղեցիկ դիմահարդարմամբ։

@sukiasyan_ann

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհի բաց գույնի, տաք բլուզ էր կրում։ Դերասանուհին ոճային սանրվածով էր, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Եթե աշխարհում ինչ-որ բան փոխելու միակ հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE