Կարմիր շրթներկ, բարձրակրունկներ. Արմինկայի դասական կերպարը

12:59   5 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին դասական կերպարում է, կրում է ամբողջությամբ սեւ հագուստ։ Արմինկան նախապատվություն է տվել լայն փողքերով տաբատին եւ սեւ վերարկուին։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, վառ շպար ընտրել։ Արմինկան կերպարն ամբողջացրել էր լայնեզր գլխարկով։ «Սիրո՞ւմ եք backstage ֆտոներ»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում։



© NEWS.am STYLE