Ոճային. Զարուհի Բաբայանի համերգային կերպարը

13:53   5 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին դասական ու ոճային կերպարում է։ Նա սեւ բլուզ է ընտրել եւ շրջազգեստ, որն առանձնանում է հետաքրքիր կտրվածքով։ Երգչուհին այն համադրել է ոճային գոտու հետ, բարձրակրունկներ ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Պերմում։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Զարուհի Բաբայանը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր վզնոց, մատանի եւ ականջօղեր։



© NEWS.am STYLE