Լիլուի ջերմ լուսանկարը որդու հետ

14:51   5 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է որդու հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Լիլուն կարմիր պաբատ է ընտրել, սեւ շապիկ։ Նա վառ դիմահարդարմամբ է, որպես աքսեսուար՝ վզնոց է ընտրել եւ թեւնոցներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

Ավելի վաղ հրապարակված հոլովակում պատկերված էին նաեւ երգրչուհու որդին ու սիրելին։ Լիլուն տեսահոլովակում ցույց էր տվել՝ ինչպես են զարդարում Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը՝ տոնածառը։ «Մենք պատրաստ ենք»,- հրապարակումը մեկնաբանել էր Լիլուն։ Հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել՝ երգչուհուն երջանկություն մաղթելով։ «Երջանիկ եղիր, Լիլու ջան։ Պաշտում եմ, երբ մարդիկ երջանիկ են»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE