Աննա Թովմասյանը՝ նուրբ կերպարում

15:44   5 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգիչ Արամեի կինը բաց վարդագույն բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը ու նուրբ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ վզնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննա Թովմասյանը շքեղ կերպարում էր։ Նա ուսի հատվածում բաց, սպիտակ երեկոյան զգեստ էր կրում։ Երգչուհին գեղեցիկ շպարով էր ու վարսահարդարմամբ։ Աննայի կերպարն ամբողջացրել էին նույն գույնի ոճային բարձրակրունկներն ու մեծ ականջօղը։



© NEWS.am STYLE