Ինչպես է անցել Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան տարեդարձը

17:48   5 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը երեկ նշել է ծննդյան օրը։ Նա կարճ հոլովակ է հրապարակել ծննդյան տոնից, որի մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել օրը տոն դարձնելու համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial)

Instagram-յան էջում հրապարակված կադրերում պատկերված է՝ ինչպես է երգչուհին ընտանիքի՝ ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի ու որդու հետ փչում տորթի մոմերը։ Հռիփսիմեն երեկոյաի համար բաց գույնի հագուստ է ընտրել, վառ շպար։ «Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին օրս տոն դարձնելու համար»,- հոլովակը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը սպիտակ տաբատ էր կրում, փայլուն բլուզ եւ սպիտակ վերնաշապիկ։ Երգչուհին բարձրակրունկներ էր ընտրել։ Նա հավաքել էր մազերը, որպես աքսեսուար՝ խոշոր ականջօղեր ընտրել։ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Ինչպես միշտ շքեղ», «յուրօրինակ, գեղեցիկ»։



© NEWS.am STYLE