«Նա ատում էր այդ ոչնչությանը». Ֆրիսկեի հայրն արձագանքել է Շեպելեւի հարցազրույցին

15:15   5 դեկտեմբերի, 2019

Ժաննա Ֆրիսկեի հայրն արձագանքել է Դմիտրի Շեպելեւի հարցազրույցին Քսենիա Սոբչակին, որի ընթացքում վերջինս խոսել էր դստեր հետ իր հարաբերությունների մասին։ Հեռուստահաղորդավարը պատմել է հանգուցյալ սիրելիի եւ հարազատների երկարամյա կոնֆլիկտի մասին։

Дмитрий Шепелев и Жанна Фриске

«Թող նա սատկի այս խոսքրից հետո։ Ես ու դուստրս վերջին երկու տարիների ընթացքում միմյանցից չէինք հեռանում։ Եվ նա հայրիկին ու մայրիկին աշխարհում ամենից շատն էր սիրում։ Նա ատում էր այդ ոչնչությանը։ Վերջ, այլեւս չեմ ցանկանում խոսել այդ թեմայով»,- ասել է նա։

Жанна Фриске с отцом

Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ դստեր հետ կոնֆլիկտներ է ունեցել։ «Դմիտրի Շեպելեւը ստել է։ Ես եւ Ժաննան նորմալ հարաբերություններ ենք ունեցել, բայց կոնֆլիկտներ են եղել, ինչպես բոլոր հայրերի ու երեխաների դեպքում։ Դա նորմալ է... Վերջին երկու տարիների ընթացքուն դուստրս մեզ մոտ է ապրել, իսկ Դիման հայտնվում էր միայն մեկ-մեկ։ Մենք թոռանս տեսել ենք միայն մի քանի անգամ։ Հույս ունեմ՝ մի օր Պլատոնը կիմանա ճշմարտությունը։ Չեմ ցանկանում ճանաչել Շեպելեւին։ Նա ստոր մարդ է»,- «StarHit»-ի հետ զրույցում ասել է Ժաննա Ֆրիսկեի հայրը։

 



© NEWS.am STYLE