Ալինա Մարտիրոսյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ  

21:49   5 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Ալինա Մարտիրոսյանը հմայիչ կերպարում է։ Նա սեւ հագուստ է կրում, հավաքել է մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կադրերում Ալինան կրում էր կանաչ երանգի տաք սվիտեր, սեւ տաբատ։ Նրա վարսերը գեղեցիկ հավաքված էին, դերասանուհին նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից Ալինան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE