Գեղեցիկ կազմվածք. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը մարզասրահից

20:39   5 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է մարզասրահում։ Նա սպորտային տաբատ է կրում եւ տոպ։ Երգչուհին արձակել է մազերը, սպորտային կոշիկներ է կրում։

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր շքեղ ու բեմական կերպարը։ Նա վարդագույն զգեստ էր կրում, որը բաց է ուսի հատվածում։ Երեկոյան կերպարն ամբողջացրել էր զգեստի գույնի շրթներկը։ Աստղիկի ձեռքին վարդերի գեղեցիկ փունջ էր։



© NEWS.am STYLE