Բարի Ալիբասովի որդին պատմել է՝ ինչպես է հարազատ մորը տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում

18:39   5 դեկտեմբերի, 2019

Սկանդալային պրոդյուսեր Բարի Ալիբասովի 34-ամյա որդին եւ նրա անվանակիցը երկար տարիներ կոնֆլիկտային հարաբերություններ ունի մոր՝ 60-ամյա Ելենա Ուրոնիչի հետ։ Նա որդու հորից բաժանվել է երկու տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո։ Ալիբասով ավագը մեկնել է Մոսկվա, իսկ մայրն ու որդին մնացել են Սարատովում։

Бари Алибасов с отцом

«Սարատով։ Սուրբ Սոֆյայի անվան հոգեբուժական մարզային կլինիկա։ Այնտեղ ես ուղարկեցի իմ սիրելի մորը»,- Stories բաժնում հրապարակված տեսանյութում ասում է Բարի Բարիեւիչը՝ մոտանելով բժշկական հաստատության հին շենքին. «Իհարկե, դաժան է։ Ինչքան լավ է, որ ես նախկինում ոչ մի անգամ մայրիկի մոտ հոգեբուժարան չեմ եղել։ Ես, հավանաբար, նրան այստեղից ավելի շուտ կտանեի»։

Այս ամենը ծաղրի կամ վատ կատակի է նման, սակայն երիտասարդ տղան մորն այսպիսի հաստատությունում տեղավորելու պատճառներ ունեցել  է։ Բարին Starhit-ին հայտնել է, որ մայրը՝ Ելենա Ուրոնիչը, պարբերաբար հայտնվել է նմանատիպ վայերում սկսած այն ժամանակվանից, երբ ինքը 14 տարեկն էր։ Բժիշկները նրա մոտ շիզոֆրենիա են ախտորոշել, որը բարդ կյանքի ու չիրականացած ծրագրերի արդյունք էր։



© NEWS.am STYLE