Եվս մեկ մահ k-pop-ի աշխարհում. դերասան ու երգիչ Չհա Ին Հային մահացած են գտել

20:12   5 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի սկզբին հարավակորեացի 27-ամյա դերասան, Surprise U խմբի մենակատար Չհա Ին Հային մահացած են գտել Սեուլում գտնվող նրա տանը, հայտնում է BBC-ի ծառայությունը։ Տեղի ունեցածի պատճառներն ու մանրամասները չեն հաղորդվում։ Հանգուցյալի ընտանիքի ցանկությամբ թաղմանը ներկա կլինեն միայն հարազատներն ու մտերիմ ընկերները։

Чха Ин Ха

Երկու ամսվա ընթացքում Korean pop (K-pop)-ի աստեղերի շրջանում սա արդեն երրորդ մահն է։ Հոկտեմբերին մահացել է կորեացի դերասանուհի եւ K-pop խմբի նախկին մասնակից Սոլին։ Իսկ նոյեմբերին իր տանը մահացած է հայտնաբերվել 28-ամյա երգչուհի Գու Խարան։ Երկու դեպքում էլ որպես մահան հիմնական վարկած՝ ոստիկանությունը նշում էր ինքնասպանությունը։ Հարավայաին Կորեան աշխարհում ինքնասպանությունների ամենաբարձ ցուցանիշն ունի։

Լայն արձագանք ստացած այս պատմությունները կորեական հանրության շրջանում k-pop աստղերի նկատմամբ հոգեբանական ճնշման, այդ թվում երկրպագուների կողմից ծաղրի եւ հետապնդման վերաբերյալ քննարկում են բարձրացրել։



© NEWS.am STYLE