Vetements-ը սովետական հայտարարության ոճով անոնսել է մոսկովյան գաղտնի միջոցառումը

22:02   5 դեկտեմբերի, 2019

Vetements ապրանքանիշի ինսթագրամյան պաշտոնական էջում հայտնվել է ինչ-որ գաղտնի միջոցառման մասին պատմող հրապարակում, որը տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերի 12-ին: Ինչ է սպասվում՝ երեկույթ, ցուցադրություն կամ ինչ-որ այլ բան, դեռ այնքան էլ պարզ չէ։ 

Картинки по запросу vetements москва

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեմնա Գվասալիայի հեռանալուց հետո, Vetements-ի առաջին ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 17-ին՝ Փարիզում տղամարդկանց նորաձեւության շաբաթվա շրջանակներում: Շոուի անցկացման վայրը դեռ գաղտնի է պահվում։ Vetements-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գուրամ Գվասալիայի խոսքով ՝ այն հայտնի կդառնա շոուից մի քանի օր առաջ:

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE