Էլջեյը կթողարկի հագուստի սեփական հավաքածուն

23:14   5 դեկտեմբերի, 2019

Ռուս ռեփեր Էլջեյը թողարկել է Sayonara Boy հագուստի սեփական ապրանքանիշը: Սա մերչ չէ, որը թողարկում են շատ երաժիշտներ, այլ լիարժեք ապրանքանիշ, որն այժմ ունի առաջին հավաքածուն, որում կան տղամարդկանց եւ կանանց իրեր, գրում է Esquire-ը:

Ինչպես հաղորդվում է, Sayonara Boy-ն Էլջեյի ոճային փորձարկումներն են, ձեւի եւ համաչափության որոնումը: Շրջված եռանկյունի, վառ արտահայտված ուսեր եւ բարակ իրան, սպորտային եւ միլիտարի ոճերի խառնուրդ, ռեփի կամ հիփ-հոփ մշակույթի գեղագիտություն։

Հավաքածուի գերիշխող գույնը մանուշակագույնն է, ինչին էլ լրացնում են սեւը եւ մոխրագույնը։ Պրինտերում արտահայտված է Ճապոնիան՝ անիմացիոն ստիլիստիկա, հիերոգլիֆ տառատեսակներ:



© NEWS.am STYLE